Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան ալեքսանդրիա

ՍԿԶԲՈՒՄ ԿՏՐԱՏՈՒՄ ԵՆՔ ԽԱՇԱԾ ՁՈՒՆ և ԿԻՏՐՈՆԸ, ԼՑՆՈՒՄ ԻՐԱՐ ՎՐԱ: ՎԵՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԻ ՔԻՉ ՄԱՅՈՆԵԶ, ՄԱՅՈՆԵԶԻ ՄԵՋ ՃԶՄՈՒՄ ՍՂՏՈՐԸ և ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԿԻՏՐՈՆԻ ՈՒ ՁՎԻ ՎՐԱ: ԱՅՍՊԵՍ ՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋԻՆ ՇԵՐՏԸ: 2-ՐԴ ՇԵՐՏԻ ՀԱՄԱՐ ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՆԿՈՐԻԶ ՁԻԹԱՊՏՈՒՂ: ԿՏՐԱՏՈՒՄ ԵՆՔ ԱՆԿՈՐԻԶ ՁԻԹԱՊՏՈՒՂԸ և ՎՐԱՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ՄԻ ՔԻՉ ՄԱՅՈՆԵԶ ԱՌԱՆՑ ՍԽՏՈՐԻ: ՍԱ ԷԼ 2-ՐԴ ՇԵՐՏՆ ԷՐ: 3-ՐԴ ՇԵՐՏԻ ՀԱՄԱՐ ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է Սև ՀԱՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՊԱՔՍԻՄԱՏ: Սև ՀԱՑԸ ԿՏՐԱՏՈՒՄ ԵՆՔ ԽՈՐԱՆԱՐԴԱՁև և ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՊԱՔՍԻՄԱՏ: ԼՑՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՔՍԻՄԱՏԸ ԻՍԿ ՊԱՔՍԻՄԱՏԻ ՎՐԱ ՄԻ ՔԻՉ ՄԱՅՈՆԵԶ: ՍԱ ԷԼ ՄԵՐ 3-ՐԴ ՇԵՐՏՆ ԷՐ: ԱՅՆՈՒՀԵՏև ՍՐԱ ՎՐԱ ԼՑՆՈՒՄ ԵՆՔ ԿԼՈՐ ԿԱՄ ԽՈՐԱՆԱՐԴԱՁև ԿՏՐԱՏԱԾ ԽԵՑԳԵՏՆԻ ՁՈՂԻԿՆԵՐԸ: ԿԼՈՐ ԿԱՄ ԽՈՐԱՆԱՐԴԱՁև ԵՆՔ ԿՏՐԱՏՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ՁՈՂԻԿՆԵՐԸ ՉԿՈՏՐՎԵՆ: ՍՐԱ ՎՐԱ ԼՑՆՈՒՄ ԵՆՔ ՔԵՐԱԾ ՊԱՆԻՐԸ և ԼՑՈՆՈՒՄ ՄԱՅՈՆԵԶՈՎ: ԵԹԵ ՄԵՐ ՁԵՌՔԻ ՏԱԿ ՈՒՆԵՆՔ ԿԱՆԱՉԻ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՊԱՆԻՐԸ ԿԱՆԱՉԻՈՎ ԶԱՐԴԱՐԵԼ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան ալեքսանդրիա

հաց հաց 1 հատ

կիտրոն կիտրոն 1 հատ

մայոնեզ մայոնեզ 350 գրամ

ձու ձու 4 հատ

ձիթապտուղ ձիթապտուղ

կանաչի կանաչի

խեցգետնի ձողիկներ խեցգետնի ձողիկներ 300 գրամ

սխտոր սխտոր 2 պճեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2230դրամ,
իսկ կալորիականությունը ` 504 կկալ