Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ավելուկով աղցան

Ավելուկը թրջել, թողնել ողջ գիշեր մնա: Ջուրը փոխել, եփել, մինչև փափկի: Լցնել քամիչի մեջ, թողնել քամվի: Քամվելուց հետո կտրատել: Սոխը մաքրել, կիսալուսնաձև կտրատել, սոխեռած անել բուսայուղով:
Երբ սոխը փափկի, ավելացնել մաքրած և մանրացրած սխտորը: Երբ ոսկեգույն երանգ ստանա, ավելացնել կտրատած ավելուկը: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել մանրացրած ընկույզ, շատ ավելի համեղ կլինի: Եթե հարկ կա, աղ ցանել, խառնել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ավելուկով աղցան

Ավելուկ Ավելուկ 1 փունջ

սոխ սոխ 2 գլուխ

ձեթ ձեթ

աղ աղ

սխտոր սխտոր 3 պճեղ

ընկույզ ընկույզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 330դրամ,
իսկ կալորիականությունը ` 145 կկալ