Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել արիշտայով չինական աղցան

Արիշտան դնել մեծ ափսեի մեջ, վրան եռացող ջուր լցնել, թողնել 10 րոպե: Թավայի մեջ (խորը թավա) տաքացնել գետնանուշի յուղը: Ավելացնել սոխը, սխտորը, կարմիր պղպեղը (չիլին), կանաչ պղպեղը, տապակել  2-3 րոպե: Արիշտան քամել, լցնել բանջարեղենի վրա, ավելացնել կտրատած մանգոն, երկու րոպե միասին տապակել: Լցնել մատուցվող ափսեի մեջ և զարդարել գետնանուշով: Ընկույզի յուղը, կոկոսի հյութը և տոմատի մածուկը խառնել, լցնել աղցանի վրա: Մատուցել անմիջապես:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք արիշտայով չինական աղցան

արիշտա արիշտա 250 գրամ

յուղ յուղ 2 ճաշի գդալ

սոխ սոխ 4 գլուխ

սխտոր սխտոր 2 պճեղ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

կանաչ պղպեղ կանաչ պղպեղ 1 հատ

մանգո մանգո 1 հատ

գետնանուշ գետնանուշ 25 գրամ

յուղ յուղ 4 ճաշի գդալ

կոկոսի հյութ կոկոսի հյութ 100 մլ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 1 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1370դրամ,
իսկ կալորիականությունը ` 152 կկալ