Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել արագ պատրաստվող աղցան

Կաղամբը բարակ շերտատել, աղ անել, թեթևակի տրորել, ավելացնել բարակ շերտատած կարմիր պղպեղը, կիսաշրջանակների կտրտած վարունգը: Սոուս պատրաստելու համար՝ թասի մեջ խառնել սոյայի սոուսը, խնձորի քացախը, 1 ճաշի գդալ ջուրը, կիտրոնի հյութը, շագանակագույն շաքարավազը, աղ, սև պղպեղ անել, լավ հարել, ավելացնել ճզմած սխտորն ու ձիթայուղը, հարել, լցնել աղցանի վրա, խառնել, ծածկել, 1 ժամով դնել սառնարանը: Քունջութը բովել, մի քիչ սառեցնել, թեթևակի տրորել, շաղ տալ աղցանի վրա մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք արագ պատրաստվող աղցան

վարունգ վարունգ 100 գրամ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

կաղամբ կաղամբ 150 գրամ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

սխտոր սխտոր 1 պճեղ

սոյայի սոուս սոյայի սոուս 4 ճաշի գդալ

քացախ քացախ 1 ճաշի գդալ

ջուր ջուր 1 ճաշի գդալ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

շագանակագույն շաքարավազ շագանակագույն շաքարավազ 1 թեյի գդալ

քունջութի սերմեր քունջութի սերմեր 2 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 790դրամ,
իսկ կալորիականությունը ` 35 կկալ