Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել շոկոլադի լիկյոր կոկոսի կաթով

Լիկյորի թնդությունը կարգավորվում է. այն ըմպողն ինքն է որոշում կաթը շատ կամ քիչ լցնել, ըստ այդմ լիկյորը ստացվում է թույլ կամ թունդ: Կոկոսի կաթի փոխարեն կարելի է վերցնել սովորական կաթ կամ սերուցք: Եռացած ջուրը լցնել 1 ճ.գդ. շաքարավազի և սուրճի վրա: 150 մլ կաթի մեջ մարմանդ կրակի վրա խառնել շոկոլադը և միացնել սուրճին: Դեղնուցները հարել մնացած շաքարի հետ և բարակ շիթով լցնել շոկոլադասրճային զանգվածի վրա: Գոլորշու վրա խառնել ևս 3 րոպե: Սառեցնել և ավելացնել կոնյակը: Սերուցքը հարել մինչև անշարժ փրփուր դառնալը, ավելացնել լիկյորն ու խառնել: Լցնել գեղեցիկ շշի կամ գրաֆինի մեջ և դնել սառնարանի մեջ: Այնտեղ լիկյորն ավելի կթանձրանա, իսկ սենյակային ջերմաստիճանում կջրիկանա: Առանձին մատուցել կոկոսը կամ սովորական կաթը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շոկոլադի լիկյոր կոկոսի կաթով

դեղնուց  դեղնուց 3 հատ

կաթ կաթ 0.5 լիտր

շոկոլադ շոկոլադ 60 գրամ

լուծվող սուրճ լուծվող սուրճ 15 գրամ

շաքարավազ շաքարավազ 50 գրամ

սերուցք սերուցք 50 մլ

կոնյակ կոնյակ 200 մլ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1420դրամ,
իսկ կալորիականությունը ` 179 կկալ