Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կվաս

Սև հացը կտրատել, չորացնել ջեռոցի մեջ: Չորահացը լցնել կաթսայի մեջ, այնքան եռացած ջուր լցնել վրան, որ հացը ծածկվի: Փակել կափարիչով, թողնել 3-4 ժամ: Հետո թուրմը քամել, լցնել խմորիչը, շաքարավազն ու անանուխը: Կարելի է մեծ բանկայի մեջ պատրաստել, անձեռոցիկով ծածկել, թողնել մեկ օր խմորվի: Երբ կվասը սկսի փրփրել, նորից քամել: Ավելացնել չամիչն ու դնել սառնարանի մեջ: Կարելի է անմիջապես խմել, բայց ավելի համեղ է, եթե մի օր մնում է սառնարանում: Լցնել շշերի մեջ և պահել սառնարանում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կվաս

հաց հաց 1 հատ

խմորիչ խմորիչ 15 գրամ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

չամիչ չամիչ 250 գրամ

անանուխ անանուխ 10 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1230դրամ,
իսկ կալորիականությունը ` 80 կկալ