Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բանանով, կոնյակով կոկտեյլ

Բանանը կտրատել և խոշոր մասերի բաժանել: Կաթը և 100 գրամ պաղպաղակը լցնել հարիչի ամանի մեջ: Կաթը պաղպաղակի հետ հարել մի քանի վայրկյան: Ավելացնել բանանը, խառնել մի փոքր: Ավելացնել մնացած պաղպաղակը և հարել այնքան, մինչև ստացվի միատարր զանգված: Վերջում ավելացնել կոնյակը: Կոկտեյլը լցնել բաժակների մեջ, զարդարել կիվիի, բանանի կամ նարնջի շերտերով և անմիջապես մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բանանով, կոնյակով կոկտեյլ

պաղպաղակ պաղպաղակ 250 գրամ

կաթ կաթ 150 մլ

բանան բանան 1 հատ

կոնյակ կոնյակ 2 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1140դրամ,
իսկ կալորիականությունը ` 75 կկալ