Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խնձորի ու ընկույզի միջուկով պարկեր

Շերտավոր խմորը հալեցնել սենյակային ջերմաստիճանում: Խնձորը մաքրել: Ոչ մեծ կտորների բաժանել ու լիմոնի հյութ ցանել: Դա չի թողնում, որ խնձորը սևանա: Ընկույզը մաքրել ու կտրատել: Մի քիչ գրտնակել խմորը ու ափսեի օգնությամբ 10-12սմ շառավիղով կլոր կտրատել: Յուրաքանչյուր շրջանի կենտրոնում մի քանի կտոր խնձոր դնել ու ընկույզ: Պարկի նման փաթաթել, կողքերը լավ սեղմել: Շարել տապակի մեջ: Վերևից 1-2 փոքր անցք անել՝ չոփիկի օգնությամբ: Թխել 10-15 րոպե 220 աստիճանում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խնձորի ու ընկույզի միջուկով պարկեր

շերտավոր խմոր շերտավոր խմոր 500 գրամ

խնձոր խնձոր 3 հատ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

շաքարավազ շաքարավազ 50 գրամ

ընկույզ ընկույզ 100 գրամ

ալյուր ալյուր

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 960դրամ,
իսկ կալորիականությունը ` 136 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5