Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել վերմիշելով հավի արգանակ

Հավի փափկամիսը լավանալ ու սառը ջրում եփել, ընթացքում քափը քաշել: Միսը հանել մի քիչ հովացնել ու կտրատել: Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել ու լցնել արգանակի մեջ: Գազարը կտրատել, սոխը մանրացնել: Բանջարեղենը տապակել բուսական յուղի մեջ: Տապակելու նպատակն է փափկեցնել բանջարեղենը, տապակած սոխը պատրաստ է լինում, եթե այն դառնում է կիսաթափացիկ: Տապակած բանջարեղենը լցնել արգանակի մեջ: Քաղցր պղպեղը կիսալուսնաձև կտրատել ու ավելացնել ապուրին, միսը լցնել ապուրի մեջ, աղ ու պղպեղ անել Ավելացնել վերմիշելը ու եփել մինչև այն պատրաստ կլինի, կանաչի ավելացնել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք վերմիշելով հավի արգանակ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 500 գրամ

կարտոֆիլ կարտոֆիլ 1 հատ

գազար գազար 1 հատ

սոխ սոխ 1 հատ

պղպեղ պղպեղ 1 հատ

վերմիշել վերմիշել 50 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մաղադանոս մաղադանոս

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 740դրամ,
իսկ կալորիականությունը ` 162 կկալ