Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տոնական տորթ «սեպտեմբերի 1»

Տապակը յուղել: Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի հետ: Ավելացնել փափկած կարագը, սովորական և վանիլային շաքարավազը: Խառնել, ստացված փափուկ խմորը լցնել տապակի մեջ և թխել 170 աստիճանում կես ժամ: Ժելատինի վրան կես բաժակ եռացրած սառը ջուր լցնել, թողնել 20 րոպե: Թթվասերը հարել շաքարի փոշու հետ: Ժելատինը մարմանդ կրակին դնել, խառնել, մինչև ձուլվի, աստիճանաբար, անընդհատ խառնելով, լցնել թթվասերի վրա և թողնել սառչի: Հատապտուղները լվանալ, չորացնել, ելակները 2–3 մասի բաժանել: Սառած բիսկվիթը մանրացնել: Խորը ամանի մեջ պոլիէթիլենային տոպրակ դնել այնպես, որ ծայրերը կախվեն դեպի դուրս: Հատակին մի քիչ պտուղներ դնել, շարել մի շերտ բիսկվիթ: Կրկնել, մինչև մթերքը վերջանա: Վրան լցնել ժելատինով թթվասերը, տոպրակի եզրերով ծածկել և չորս ժամով դնել սառնարանի մեջ: Չորս ժամ անց հանել սառնարանից, շուռ տալ ափսեի վրա և տոպրակը հեռացնել: Զարդարել հաղարջի ճյուղերով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տոնական տորթ «սեպտեմբերի 1»

շաքարի փոշի շաքարի փոշի 0.5 թեյի բաժակ

ժելատին ժելատին 40 գրամ

ելակ ելակ

ազնվամորի ազնվամորի

հապալաս հապալաս

կարմիր հաղարջ կարմիր հաղարջ 150 գրամ

ալյուր ալյուր 100 գրամ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

կարագ կարագ 100 գրամ

ձու ձու 2 հատ

վանիլային շաքար վանիլային շաքար 1 թեյի գդալ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1000դրամ,
իսկ կալորիականությունը ` 246 կկալ