Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տնական բուժենինա

Միսը լվալ, չորացնել, աղ և համեմունքների խառնուրդ լցնել, պատել ձեթով: Մի քանի տեղից դանակով բացվածքներանել և կլոր պղպեղ դնել: Տեղադրել կաղապարի մեջ: Դնել մինչ 200 աստիճան տաքացած ջեռոցը և 30 րոպե եփել: Յուրաքանչյուր 15 րոպեն մեկ, վրան լցնել առաջացած հյութից: Հետո ջերմաստիճանը սարքել 170-180 աստիճան ու ևս 40 րոպե եփել, 20 րոպեն մեկ անգամ հյութ լցնել: Կարելի է ստուգել դանակով բացվածք անելով, երբ մսից դեղնավուն այլ ոչ թե կարմիր հյութ դուրս կգա, ապա բուժենինան պատրաստ է: Եթե հյութը կարմիր է, էլի եփել, եթե ընդհանրապես հյութ չկա, ուրեմն շատ է եփվել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տնական բուժենինա

խոզի միս խոզի միս 800 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2600դրամ,
իսկ կալորիականությունը ` 97 կկալ