ՄՍԱՅԻՆ ԽՅՈՒՍ
Պատրաստեք մսային խյուս հետևյալ բաղադրատոմսով
ՄՍԱՅԻՆ ԽՅՈՒՍ շատ համեղ Մանկական Սնունդ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:

Ինչպես պատրաստել մսային խյուս
Միսը սառը ջրով լվանալ: Միսը պետք է լինի անյուղ, փափուկ տավարի միս: Միսը աղալ: Սոխը մաքրել, լվանալ: Մանրացնել, մի քիչ կարագով տապակել: Միսն ու սոխեռածը լցնել կաթսայի մեջ: Եփել մարմանդ կրակի վրա, կափարիչը փակած: Երբ միսը լավ տապակվի, ավելացնել մսի արգանակ: Աղ ցանել, միսը դնել 180 աստիճան տաքացված ջեռոցի մեջ: Խառնել պարբերաբար, մինչև փափկի: Շոգեխաշված միսը կրկին մսաղացով անցկացնել: Կարելի է նաև բլենդերով մանրացնել: Կարագ հալեցնել, խառնել մսի խյուսին: Կարելի է նաև այլ եղանակով պատրաստել: Միսը գցել եռացող ջրի մեջ, եփել մարմանդ կրակի վրա, փրփուրն անընդհատ հեռացնել: Վերջում մի քիչ աղ անել: Մսաղացով աղալ կամ բլենդերի մեջ գցել միսը: Ավելացնել մսի արգանակ, մատուցել բրնձի, մակարոնի, կարտոֆիլի հետ: