Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մրգով վարսակի շիլա

Խնձորի հյութը եռացնել կաթսայի մեջ, ավելացնել վարսակի փաթիլները, եփել շիլան, մինչև պատրաստ լինի: Տանձը քերիչով անցկացնել, լցնել շիլայի մեջ: Մյուս տանձը շերտատել, տապակել կարագով, կարմրեցնել: Վրան մեղր և դարչին լցնել ըստ ցանկության: Կարելի է առանց վերջիններիս: Շիլան մատուցել տանձի կտորների հետ: Շիլան կարելի է եփել ինչպես ջրով, այնպես էլ կաթով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մրգով վարսակի շիլա

խնձորի հյութ խնձորի հյութ 500 մլ

վարսակի փաթիլներ վարսակի փաթիլներ 200 գրամ

տանձ տանձ 2 հատ

կարագ կարագ 50 գրամ

դարչին դարչին 1 թեյի գդալ

մեղր մեղր

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1240դրամ,
իսկ կալորիականությունը ` 117 կկալ