Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մանկական ապուր շուրպա, տարրաների մեջ

Միսը մեծ կտորներով եփել սառը ջրի մեջ, եռացնել, փրփուրը հեռացնլ: Եփել մոտ մի ժամ: Սոխը կիսալուսնաձև կտրատել, յուղի մեջ լցնել,բայց շատ չտապակել: Գազարը կլոր կտրատել, կարտոֆիլը ձողաձև կտրատել: Մեկ ժամ անց միսը արգանակի մեջից հանել, կտրատել: Տարրաների մեջ դնել միսը, կարտոֆիլը, գազարը, սոխը, աղ ցանել, պղպեղ, վրան դափնու տերև դնել, արգանակ լցնել վրան: Տարրաները փակել կափարիչով ու 35 րոպե եփել 160 աստիճան ջերմաստիճանում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մանկական ապուր շուրպա, տարրաների մեջ

տավարի միս տավարի միս 300 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

գազար գազար 1 հատ

կարտոֆիլ կարտոֆիլ 3 հատ

ձեթ ձեթ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

դափնու տերև դափնու տերև

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 910դրամ,
իսկ կալորիականությունը ` 146 կկալ