Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կաթնաշոռ փոքրիկների համար

Կեֆիրի տուփը ողջ գիշեր թողնել սառնարանում: Առավոտյան հանել, փաթեթավորումը կտրել, սառցակալած կեֆիրը դնել քամիչի վրա, որը ծածկված է սրբիչով:  Հալվելուց հետո քամիչի մեջ կմնա համեղ և օգտակար կաթնաշոռ Ձեր փոքրիկի համար: Կարելի է ավելացնել մրգեր, եթե երեխան շատ փոքր չէ, նաև շաքարավազ, թթվասեր, մեղր: