Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կարտոֆիլե նավակներ

Կարտոֆիլը լավ լվանալ ու թողնել չորանա, մի քանի տեղից պատառաքաղով ծակել: Եփել կարագ քսած տապակի մեջ 210 աստիճանում 50 րոպե, հովացնել: Գազարն ու պղպեղը մանր քառակուսիների բաժանել, սոխն ու սխտորը մանրացնել: Գազարը եփել բուսական յուղի մեջ՝ թույլ կրակի վրա մոտ 5 րոպե, ավելացնել սոխն ու սխտորը, ևս 5 րոպե եփել: Ավելացնել քաղցր պղպեղն ու եփել 5 րոպե: Հովացած կարտոֆիլը հորիզոնական կտրատել, զգուշորեն հանել միջուկը՝թողնելով միայն կարտոֆիլի պատերը: Կարտոֆիլի միջուկը պատառաքաղով և ավելացնել բանջարեղենային խառնուրդին:Աղ, պղպեղ անել և խառնել: Ստացված նավակների մեջ միջուկ դնել: Եփել 210 աստիճանում 20 րոպե: Պանիրը մեծ քերիչով: Նավակների վրա քերած պանիր շաղ տալ: Եփել 2-3 րոպե, մինչ պանիրը հալչի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կարտոֆիլե նավակներ

կարտոֆիլ կարտոֆիլ 1 կգ

գազար գազար 1 հատ

պղպեղ պղպեղ 1 հատ

սոխ սոխ 1 հատ

սխտոր սխտոր 1 պտղունց

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 300դրամ,
իսկ կալորիականությունը ` 268 կկալ