Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կարտոֆիլով և մսագնդիկներով ապուր

Կարտոֆիլը մաքրել, լվանալ, մանր խորանարդիկների բաժանել և սառը ջրում 20 րոպե եփել: Մսաղացով աղալ կաթի մեջ թրջած հացը, միսը, 1 սոխ: Ավելացնել ձու, աղ պղպեղ անել և հունցել: Գազարը կտրատել ու բուսական յուղի մեջ տապակել: 1 սոխը մանր կտրատել ո ավելացնել գազարի վրա: Ինչու՞ ենք տապակում սոխն ու գազարը: Որպեսզի չկորցնեն համն ու հոտը, հետո էլ գազարի մեջ կա А վիտամին, որը այդպես ավելի լավ է պահպանվում: Տապակած բանջարեղենը լցնել ապուրի մեջ: Խճողակից գնդիկներ պատրաստել ու ավելացնել ապուրին: Աղ ու համեմունքներ ավելացնել: Պատրաստել մինչ մսագնդիկները կեփվեն: Ավելացնել կանաչի, եռացնել ու կրակն անջատել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կարտոֆիլով և մսագնդիկներով ապուր

կարտոֆիլ կարտոֆիլ 4 հատ

գազար գազար 1 հատ

սոխ սոխ 2 գլուխ

տավարի միս տավարի միս 300 գրամ

ձու ձու 1 հատ

հաց հաց 0.025 գրամ

կաթ կաթ 150 մլ

աղ աղ

մաղադանոս մաղադանոս

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1070դրամ,
իսկ կալորիականությունը ` 284 կկալ