Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կարամել փայտիկի վրա

Ջուրը խառնել շաքարավազին, լցնել փոքրիկ կաթսայի մեջ: Ավելացնել կիտրոնի հյութը, դնել գազօջախին: Եփել մինչև թանձրանա: Զանգվածը պիտի դառնա բաց շագանակագույն: Հետո վերցնել կրակից, խառնել մոտ երեսուն վայրկյան, լցնել պատրաստված կաղապարների մեջ, որոնք նախապես բուսայուղով պատած են: Ամեն մեկի մեջ մի փայտիկ տնկել: Թողնել անշարժ սառչի: Սա մոտավորապես մեր մանկության շաքարաքլորն է, կարելի է օգտագործել նաև իբրև տորթերի զարդարանք:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կարամել փայտիկի վրա

ջուր ջուր 2 ճաշի գդալ

շաքարավազ շաքարավազ 4 ճաշի գդալ

ձեթ ձեթ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 150դրամ,
իսկ կալորիականությունը ` 4 կկալ