Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել դդումով մանկական ապուր

Նախ եփել բանջարեղենի արգանակ: Կաթսայի մեջ ջուր լցնել, եռալուց հետո մեջը գցել սոխ, գազար: Եփվելուց հետո գցել դափնու տերև, աղ ցանել: Ավելացնել հատիկ պղպեղ: Արգանակը քամել: Կես լիտր ջրով բացել արգանակը, նորից դնել կրակին: Դդումը կտրատել, լցնել եռացող արգանակի մեջ: Կտրատել սոխը, նույնպես լցնել ապուրի մեջ: Սխտորը ճզմել ապուրի մեջ: Եռալուց հետո կրակն իջեցնել, եփել մինչև դդումի փափկելը: Եփված բանջարեղենը հանել ջրից, բլենդերով խյուս դարձնել: Խյուսի մեջ մշկընկույզ լցնել, աղ անել: Լցնել ափսեների մեջ, բարակ շիթով ավելացնել սերուցքը: Մատուցել տաք չորահացի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք դդումով մանկական ապուր

բանջարեղենի արգանակ  բանջարեղենի արգանակ 500 մլ

դդում դդում 750 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

սխտոր սխտոր 2 պճեղ

մշընկույզ մշընկույզ 1 թեյի գդալ

սերուցք սերուցք 3 սուրճի բաժակ

դափնու տերև դափնու տերև

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 970դրամ,
իսկ կալորիականությունը ` 70 կկալ