Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բրոկոլիով կարկանդակ

Շերտավոր խմորը հալեցնել սենյակային ջերմաստիճանում: Բրոկոլին լվանալ ու մասերի բաժանել: Պինդ մասն էլ մանրացնել: Լցնել եռացող աղաջրի մեջ ու եփել 2-3 րոպե: Պինդ մասի հետ էլ լցնել բրոկոլիի մասերն ու եփել 5 րոպե: Դնել քամիչի մեջ: Խմորը գրտնակել, դնել յուղած կաղապարների մեջ: Սխտորը կտրատել: Բուսական յուղի մեջ սոխառած անել: Բրոկոլոլին ու սխտորը ավելացնել սոխին: Խմորը գրտնակել, դնել կաղապարների մեջ՝ բուսական յուղով յուղած: Խմորի կողքերը մատերով սեղմել: Կաթնաշոռը խառնել ձվի ու սերուցքի հետ: Պինդ պանիրը քերել քերիչով, մի մասը խառնել կաթնաշոռային զանգվածին, մուսկատի ընկույզ ավելացնել ու սև պղպեղ: Եվս մեկ անգամ լավ խառնել: Կաթնաշոռային մասին ավելացնել բանջարեղենային խառնուրդը: Դնել խմորի վրա, լցնել մնացած պանիրը: Թխել 30-50 րոպե 160 աստիճանում՝ կախված կաղապարի չափերից:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բրոկոլիով կարկանդակ

շերտավոր խմոր շերտավոր խմոր 300 գրամ

բրոկկոլի բրոկկոլի 500 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 1 պճեղ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

կաթնաշոռ կաթնաշոռ 200 գրամ

ձու ձու 3 հատ

սերուցք սերուցք 200 մլ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մշընկույզ մշընկույզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1640դրամ,
իսկ կալորիականությունը ` 400 կկալ