Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ալյա պաստա մակարոն

Սոխը մաքրել ու մանր կտրատել: Լոլիկը գոլորշու վրա պահել, հանել կեղևը, կտրատել: Քաղցր պղեղը մաքրել ու երկարավուն կտրատել: Խորը թավայում հալեցնել կարագը: Սոխը լցնել: Անընդհատ խառնելով՝ մի քիչ տապակել: Ավելացնել պղպեղը, շոգեխաշել 2 րոպե: Ավելացնել լոլիկը,աղ, պղպեղ անել, եռացած ջուր լցնել ու եփել 20 րոպե: Եփել մակարոնը: Երբ պատրաստ լինեն, լցնել քամիչի մեջ: Լվանալ տաք ջրով, թողնել ջուրը քամվի: Ավելացնել կարագը, ծածկել կափարիչը ու թափահարել: Սխտորը ճզմել, կանաչին մանր կտրատել: Երբ սոուսը պատրաստ լինի, ավելացնել սխտորը, համեմունները: Մակարոնը մատուցել տոմատի սոուսով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ալյա պաստա մակարոն

մակարոն մակարոն 150 գրամ

լոլիկ լոլիկ 4 հատ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 1 պճեղ

պղպեղ պղպեղ 1 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

ջուր ջուր 0.5 թեյի բաժակ

կարագ կարագ 20 գրամ

կանաչի կանաչի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 480դրամ,
իսկ կալորիականությունը ` 167 կկալ