Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մրգային դիետիկ տորթ

Ձուն հարել մինչև փրփրի: Ալյուրը մաղել, լցնել ձվի վրա, լավ խառնել: Բանանը բլենդերով մանրացնել կամ մանր կտրատել և լցնել խմորի մեջ: Տապակը թղթով ծածկել և լցնել խմորը: Դնել 180 աստիճանի ջեռոցի մեջ 30 րոպե: Մինչ այն կթխվի, մրգերը լվանալ, օղակ-օղակ կտրատել: Երբ բիսկվիթը պատրաստ լինի, հանել ջեռոցից, թողնել սառչի: Զգուշորեն հանել տապակի միջից, երկու մասի բաժանել:  Ժելատինի մի տուփի վրա տաք ջուր լցնել, թողնել հովանա մի քիչ: Բիսկվիթի ներքևի շերտի վրա գինի և ժելե լցնել: Վրան ծածկել մրգերի օղակներով և դնել խմորի երկրորդ շերտը: Վերևի շերտին ևս ժելե և գինի լցնել: Տորթը նորից դնել տապակի մեջ, վրան դնել մնացած մրգի շերտերը: Մնացած ժելատինը բացել տաք ջրով և լցնել տորթի վրա: Տորթը դնել սառնարանի մեջ և թողնել այնտեղ ողջ գիշեր:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մրգային դիետիկ տորթ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 200 գրամ

ձու ձու 4 հատ

բանան բանան 1 հատ

սոդա սոդա

միջուկ

ժելատին ժելատին 250 գրամ

կիվի կիվի 2 հատ

բանան բանան 2 հատ

նարինջ նարինջ 1 հատ

կարմիր գինի կարմիր գինի 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1710դրամ,
իսկ կալորիականությունը ` 79 կկալ