Բաղադրատոմս
ԼՈԲՈՎ ԿՈՏԼԵՏ
Հեղինակ:Liana Bagaryan |
հրապարակվել է: 2012-11-29
Պատրաստեք լոբով կոտլետ հետևյալ բաղադրատոմսով
ԼՈԲՈՎ ԿՈՏԼԵՏ շատ համեղ Դիետիկ սնունդ է:
Ինչպես պատրաստել լոբով կոտլետ
Լոբին նախապես թրջել, հետո խաշել: Սունկը մանրացնել, տապակել: Լոբին և սունկը մսաղացով անցկացնել, աղ, պղպեղ անել, ավելացնել աղացած սոխն ու սխտորը, կանաչին: Մեկ-մեկ ավելացնել ձվերը, հնարավոր է, որ երկու ձուն բավական լինի: Ավելացնել 1 ճաշի գդալ ալյուր կամ սպիտակաձավար: Եթե նախընտրում եք խրթխրթան կոտլետներ, կարելի է պաքսիմատ ավելացնել խճողակին: Պատրաստել կոտլետներ, թավալել պաքսիմատի մեջ, տապակել թավայի մեջ մինչև կեղևը ոսկեգույն դառնա: Մատուցել շիլաների կամ խավարտի հետ: Կարելի է մատուցել սոուսի հետ: 150-200 գրամ մանրացված սունկը տապակել, ավելացնել 3-4 ճաշի գդալ թթվասեր, եռացնել, 10-15 րոպե շոգեխաշել: Սոուսը պատրաստ է:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լոբով կոտլետ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1240դրամ,
իսկ կալորիականությունը ` 349 կկալ