Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լոբով, բանջարեղենով ապուր

Չորացրած լոբին լվանալ, լցնել մեծ կաթսայի մեջ: Ջուր լցնել վրան այնպես, որ  5 սմ բարձր լինի լոբուց: Եռացնել, երկու րոպե եփել: Կրակից վերցնել, կափարիչը փակել, թողնել մեկ ժամ մնա: Քամել և չորացնել լոբին: Նորից լցնել կաթսայի մեջ: Ջուր լցնել վրան, ավելացնել գինի, չորացրած ռեհան, աղ, պղպեղ, չորացրած սուսամբար: Թողնել եռա: Ծածկել կափարիչով, կրակն իջեցնել և 1,5 ժամ եփել: Սոխը, նեխուրը, պղպեղը, գազարը, սխտորը կտրատել: Բանջարեղենը լցնել ապուրի մեջ և առանց կափարիչի եփել  50 րոպե կամ այնքան, որ բանջարեղենը փափկի: Ավելացնել տոմատի մածուկը և եփել ևս 10 րոպե: Լցնել ափսեների մեջ և վրան քերած պանիր ցանել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լոբով, բանջարեղենով ապուր

կանաչ լոբի կանաչ լոբի 450 գրամ

ջուր ջուր 8 թեյի բաժակ

կարմիր գինի կարմիր գինի 0.5 թեյի բաժակ

ռեհան ռեհան 2 թեյի գդալ

աղ աղ 1 թեյի գդալ

սուսամբար սուսամբար 1 թեյի գդալ

սոխ սոխ 400 գրամ

նեխուր նեխուր 200 գրամ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ 200 գրամ

գազար գազար 200 գրամ

սխտոր սխտոր 6 պճեղ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 170 գրամ

քերած պանիր քերած պանիր 1.5 թեյի բաժակ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1760դրամ,
իսկ կալորիականությունը ` 66 կկալ