Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լցոնած խնձորներ

Խնձորները լվանալ, միջուկը կորիզների հետ հանել հատուկ գործիքի կամ սուր դանակի օգնությամբ: Պատրաստել միջուկը: Խաշած ճակնդեղը մանր քերիչով անցկացնել, նեխուրը մանր կտրատել, ցողել կիտրոնի հյութով: Ավելացնել ծովաբողկ, մեղր, մանրացրած ընկույզ, աղ անել, ավելացնել մանր կտրատած սամիթը և խառնել: Ստացված խառնուրդով լցնել փորած խնձորները և 15-20 րոպեով դնել 150-170 աստիճան տաքացված ջեռոցի մեջ: Մատուցվում է թե տաք, թե սառը վիճակում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լցոնած խնձորներ

խնձոր խնձոր 4 հատ

ճակնդեղ ճակնդեղ 1 հատ

նեխուր նեխուր

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

ծովաբողկ ծովաբողկ 1 թեյի գդալ

ընկույզ ընկույզ 200 գրամ

աղ աղ 1 պտղունց

մեղր մեղր 2 թեյի գդալ

սամիթ սամիթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1440դրամ,
իսկ կալորիականությունը ` 106 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5