Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բրնձով եվ սնկով տոլմա

Սոխն ու սունկը կտրատել և շոգեխաշել բրնձաջրում` ավելացնելով ձիթապտղի յուղ, օրեգանո, աղ,  1  բաժակ ջուր: 15-20 րոպե եփել: Կաղամբի թերթերն առանձնացնել, 10 րոպե եփել աղաջրում, որի մեջ կիտրոնի հյութ է խառնած: Կոշտ մասը հեռացնել, որպեսզի փաթաթելը հեշտ լինի: Երբ կաղամբն ու միջուկը պատրաստ են, սկսում ենք փաթաթել: Կաղամբի թերթի եզրին դնել 1 ճաշի գդալ միջուկ և փաթաթել: Երկու կողմից վրա բերել թերթի եզրերը, նորից փաթաթել: Դնել կաթսայի հատակին: Տոլմաները այնպես շարել, որ փաթաթած կողմը ներքև լինի, որպեսզի չբացվեն: Վրան 1-ական բաժակ բրնձի եփուկ  և ջուր լցնել: Տոլմաների երեսի շերտի վրա ափսե շուռ տալ: Եփել 40 րոպե մարմանդ կրակով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բրնձով եվ սնկով տոլմա

բրինձ բրինձ 300 գրամ

շամպինիոն շամպինիոն 400 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

կաղամբ կաղամբ 1 գլուխ

աղ աղ

օրեգանո օրեգանո

ջուր ջուր 2 թեյի բաժակ

ձիթապտուղի ձեթ ձիթապտուղի ձեթ 50 մլ

կիտրոն կիտրոն 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1450դրամ,
իսկ կալորիականությունը ` 152 կկալ