Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խաղողի տերևներով տոլմա

Ոսպի վրա գոլ ջուր լցնել, մի կողմ դնել: Խաղողի տերևների վրա եռջուր լցնել, մի կողմ դնել: Սոխը մանր կտրտել, քիչ բուսայուղով տապակել` մինչև ոսկեգույն երանգ ստանա: Նախապես խաշած լոբին և սիսեռը աղալ: Սոխեռածը համեմել աղ ու պղպեղներով, կրակից վերցնել, ավելացնել փշրած չոր կանաչիները, ջրքամած ոսպը, ձավարը, աղացած լոբին և սիսեռը, համեմել աղ ու պղպեղներով, դարչինով, հոտավետ պղպեղով, ավելացնել չամիչը, 50 գ մանր կտրտած սալորաչիրը, մի քիչ ջուր լցնել, լավ հունցել, ապա մոտ 3 ճ.գդ. բուսայուղ ավելացնել, խառնել: Խաղողի տերևների վրա խճողակ դնել, տոլմաներ փաթաթել, դնել կաթսայի մեջ, ամեն շարքին մանրացրած սալորաչիր շաղ տալ: Տոլմաների վրա ափսե շրջել, վրան ծանրություն դնել, եռջուր լցնել, ուճեղ կրակի վրա հասցնել եռման աստիճանի, ապա կրակն իջեցնել, եփել 35-40 րոպե, թողնել այն սառչի և տոլմաներն ամրանան, ապա` մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խաղողի տերևներով տոլմա

կարմիր լոբի կարմիր լոբի 100 գրամ

սիսեռ սիսեռ 100 գրամ

ոսպ ոսպ 50 գրամ

ձավար ձավար 50 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

կանաչի կանաչի

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

դարչին դարչին 0.025 թեյի գդալ

սալորի չիր սալորի չիր 100 գրամ

չամիչ չամիչ 50 գրամ

ձեթ ձեթ

խաղողի տերևներ խաղողի տերևներ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 980դրամ,
իսկ կալորիականությունը ` 44 կկալ