Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ղափամա

Լվանալ դդումը, վերևի մասը կլոր կտրել այնպես, որ այն որպես կափարիչ ծառայի: Մաքրել դդմի ներսը, հեռացնել կորիզները, ողողել և թողնել քամվի: Կաթսայի մեջ 3 բաժակ ջուր եռացնել, լցնել բրինձը, մանր կրակի վրա եփել 15 ր. (բրինձը պետք է կիսաեփ լինի): Ավելացած ջուրը քամել: Առանձին ամանի մեջ բրինձը խառնել կտրտած չրերի հետ, ավելացնել կարագը, աղը, դարչինը, մեղրն ու ընկույզը: Խառնուրդը լցնել դդմի մեջ, ավելացնել 1/4 բ. եռացրեծ ջուր, փակել կտրած կափարիչով: Դնել նախապես տաքացրած ջեռոցը (200 աստիճան) և եփել 1,5-2 ժամ` մինչև փափկի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ղափամա

դդում դդում 1.5 կգ

բրինձ բրինձ 150 գրամ

կարագ կարագ 150 գրամ

սալորի չիր սալորի չիր 50 գրամ

ծիրանի չիր ծիրանի չիր 50 գրամ

չամիչ չամիչ 50 գրամ

դարչին դարչին

մեղր մեղր 50 գրամ

ընկույզ ընկույզ 100 գրամ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1980դրամ,
իսկ կալորիականությունը ` 167 կկալ