Բաղադրատոմս
ՈՉԽԱՐԻ ԲՈՒԴ
Պատրաստեք ոչխարի բուդ հետևյալ բաղադրատոմսով
ՈՉԽԱՐԻ ԲՈՒԴ շատ համեղ Ճաշատեսակ է:

Ինչպես պատրաստել ոչխարի բուդ
Սուր դանակով մսի բոլոր կողմերից խորը անցքեր անել։ Սխտորը ճզմել, ավելացնել աղ, համեմ, քիմիոն, կարմիր ու սև պղպեղ, խառնել։ Կարագը հարել, վրան լցնել սխտորով զանգվածը և խառնել։ Ստացած խառնուրդով պատել բուդը, և լցնել ճեղքերի մեջ, որից հետո 3-4 ժամ թողնել աղաջրում։ Բուդը դնել 220° С ջեռոցը և մոտ 20 րոպե եփել, ապա այն շրջել, վրան լցնել առաջացած հեղուկը, և ևս 15 րոպե եփել, կրկին շրջել, և լցնել այդ հեղուկը։ Ջերմաստիճանը իջեցնել 180° С -ի և 2 ժամ եփել՝ ժամանակ առ ժամանակ վրան լցնելով իր հյութը։ Այրվելուց խուսափելու համար կարելի է այն ծածկել փայլաթիթեղով։ Սալորաչիրն ու նուշը լցնել մսի վրա, որից հետո եփել 30 րոպե կամ այնքան, մինչև միսը փափկի։ Հյուրասիրել տաք վիճակում, կիտրոնի հետ։
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ոչխարի բուդ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
12040դրամ,
իսկ կալորիականությունը ` 806 կկալ