Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սպիտակ գինով` գորտի տոտիկներ

Գորտի բդիկները աղով ու պղպեղով համեմել և կարագի մի մասով տապակել, մինչև ոսկեգույն դառնալը։ Ավելացնել շերտատած սոխն ու երկար– երկար կտրատած գազարը, կանաչին, հատիկ պղպեղը, լցնել գինին և բդիկները շոգեխաշել։ Սունկը շերտատել, մնացած կարագով տապակել, աղով պղպեղով համեմել, ավելացնել սերուցքը և տաքացնել։ Բդիկները մատուցել սնկով սոուսի հետ։ Ձևավորել կանաչիով։
 


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սպիտակ գինով` գորտի տոտիկներ

գորտի տոտիկներ գորտի տոտիկներ 400 գրամ

կարագ կարագ 150 գրամ

սոխ սոխ 1 հատ

գազար գազար 1 հատ

նեխուր նեխուր 1 ճաշի գդալ

պղպեղի հատիկներ պղպեղի հատիկներ 2 ճաշի գդալ

սունկ սունկ 400 գրամ

սերուցք սերուցք 350 գրամ

սպիտակ գինի սպիտակ գինի 1 թեյի բաժակ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 7080դրամ,
իսկ կալորիականությունը ` 73 կկալ