Բաղադրատոմս
Սպանախով և մսով սպագետտի
Պատրաստեք սպանախով և մսով սպագետտի հետևյալ բաղադրատոմսով
Սպանախով և մսով սպագետտի շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:

Ինչպես պատրաստել սպանախով և մսով սպագետտի
Սոխը մանր կտրատել, կարագով տապակել` մինչև թափանցիկ դառնա, ավելացնել միսը, խառնելով տապակել` մինչև հյութը քաշվի: Կաթսայի մեջ ջուր եռացնել, ավելացնել աղը և եփել սպագետտին: Տապակի պարունակությանն ավելացնել մանր կտրտած չիլի պղպեղը, լոլիկի մածուկը, համեմել աղով, բուրավետ և սև պղպեղներով, լցնել խոշոր կտրատած սպանախը, խառնել, կափարիչ դնել, թողնել սպանախի ծավալը պակասի, ապա ավելացնել ոչ մանր կտրատած լոլիկը, միասին եփել 3-4 րոպե: Մակարոնը ջրքամել, խառնել սոուսի հետ, տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, վրան պանիր քերել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սպանախով և մսով սպագետտի
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1720դրամ,
իսկ կալորիականությունը ` 119 կկալ