Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սնկի սոուսով մակարոն

Բեկոնը շերտատել, շերտերը տաքացրած տապակի մեջ լցնել, խառնելով տապակել՝ մինչև յուղը դուրս գցեն և խրթխրթան դառնան: Սունկը բարակ շերտատել: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, մակարոնը եփել: Բեկոնը տեղափոխել ափսեի մեջ, մնացած յուղով տապակել սունկը՝ մինչև պատրաստ լինի: Հարիչի բաժակի մեջ լցնել սերուցքը, ալյուրը, ավելացնել տապակած սնկի կեսը, հարել, ետ լցնել տապակի մեջ, եփել, աղ ու պղպեղ անել, կիտրոնի հյութ լցնել, եփել 1 րոպե: Մակարոնը ջրքամել, լցնել սոուսի մեջ, խառնել, ուտեստը լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան շաղ տալ բեկոնի կտորները:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկի սոուսով մակարոն

մակարոն մակարոն 300 գրամ

սունկ սունկ 200 գրամ

բեկոն բեկոն 100 գրամ

ալյուր ալյուր 1 ճաշի գդալ

սերուցք սերուցք 200 մլ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1530դրամ,
իսկ կալորիականությունը ` 86 կկալ