Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սնկով և պանրով կարտոֆիլ

Կլպած կարտոֆիլը կտրտել 1 սմ կողմերով չորսուների, 2 ճ.գդալ ձիթայուղով տապակել 15 րոպե՝ հաճախակի խառնելով: Երբ դրանք պատրաստ լինեն՝ տեղափոխել ափսեի մեջ, համեմել աղով, պղպեղով, չոր ծիտրոնով, խառնել: Կարտոֆիլը տապակելու ընթացքում չեն համեմում, քանի որ աղի պատճառով այն ջուր է դուրս գցում և տապակելու փոխարեն շոգեխաշվում է: Տապակի մեջ ավելացնել ևս 2 ճ.գդալ ձիթայուղ, տապակել ոչ բարակ շերտատած սունկը, 5 րոպեից աղ ու պղպեղ անել: Կարտոֆիլը վերադարձնել տապակի մեջ, վրան քերած պանիր շաղ տալ, կափարիչը դնել, թողնել մարմանդ կրակին՝ մինչև պանիրը հալվի, վրան մանր կտրտած մաղադանոս շաղ տալ և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկով և պանրով կարտոֆիլ

կարտոֆիլ կարտոֆիլ 700 գրամ

սունկ սունկ 350 գրամ

մաղադանոս մաղադանոս 0,5 փունջ

ձեթ ձեթ 4 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ծիտրոն ծիտրոն

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 960դրամ,
իսկ կալորիականությունը ` 212 կկալ