Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սմբուկով ուտեստ

Սմբուկը բաժանել չորս մասի երկարությամբ, համեմել աղով և տապակել ձեթի մեջ: Մեծ թավայի մեջ տեղադրել տապակած սմբուկների մի մասը: Երկրորդ շերտը դնել ֆարշը կիսաեփ վիճակում, նախապես մեջը ավելացնելով մանրացված կանաչեղենը, աղը, պղպեղը: Երրորդ շերտը դնել սոխը, նախապես սոխառած արված: Այնուհետև այս ամենի վրա լցնել լոլիկի հյութը: Չորորդ շերտը դնել մնացած սմբուկը, այնուհետև կաթը հարել ձվերի հետ, համեմել աղով և լցնել սմբուկի վրա: Վերջում ավելացնել քերիչով անցկացված պանիր և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 40-50 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սմբուկով ուտեստ

սմբուկ սմբուկ 6 հատ

տավարի միս տավարի միս 1 կգ

սոխ սոխ 2 գլուխ

լոլիկ լոլիկ 2 հատ

կաթ կաթ 0.5 սուրճի բաժակ

ձու ձու 3 հատ

սամիթ սամիթ

մաղադանոս մաղադանոս

սև պղպեղ սև պղպեղ

աղ աղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3410դրամ,
իսկ կալորիականությունը ` 523 կկալ