Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել քրճիկ

Սոխը մանր կտրատել և տապակել յուղով: Հետո ավելացնել նախապես թրջած, լվացած, քամած և կտրատած թթու կաղամբը: Այս ամենը լցնում ենք խորը կաթսայի մեջ և շոգեխաշում` պարբերաբար սառը ջուր ավելացնելով: Հետո բանջարեղենի վրա ավելացնում ենք տոմատի մածուկը, խառնում և շարունակում շոգեխաշել: Կարտոֆիլը մաքրել, լվանալ, կտրատել և եփել առանձին: Ձավարը նույնպես առանձին եփել: Հետո ձավարը և կարտոֆիլը, ինչպես նաև այն ջուրը, որի մեջ դրանք եփվել են, ավելացնել կաղամբի վրա: Եռացնել 10-15 րոպե: Քրչիկը մատուցել` վրան ցանելով կարմիր պղպեղ և մաղադանոս:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք քրճիկ

ձավար ձավար 150 գրամ

կաղամբ կաղամբ 500 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

տոմատի մածուկ տոմատի մածուկ

ձեթ ձեթ

կարտոֆիլ կարտոֆիլ 500 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մաղադանոս մաղադանոս

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 360դրամ,
իսկ կալորիականությունը ` 156 կկալ