Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել փլավ

Սոխը երկարավուն կտրատել: Միսը ոչ մեծ կտորների բաժանել: գազարը երկարավուն կտրատել: Մեծ քանակությամբ բուսական յուղի մեջ տապակել սոխը մինչ ոսկեգույն դառնա: Ավելացնել միսը, տապակել: Ավելացնել գազար, շոգեխաշել 5-7 րոպե: Ավելացնել զիրզ, բարբարիս, քրքում, աղ ու պղպեղ ցանել, խառնել: Ջուր լցնել, որպեսզի միսը ծածկի:
Փակել կափարիչը, 35-40 րոպե շոգեխաշել միջին կրակի վրա: Բրինձը լվանալ 5-6 անգամ սառը ջրում: Հետո բրինձն ու միսը խառնել, հավասարեցնել: Զգուշորեն լցնել տաք կամ գոլ ջուր, որ այն ծածկի բրինձը 2սմ: Մի քիչ աղ ավելացնել: Փակել կափարիչը, եփել այնքան, մինչ բրինձը ներծծի ջուրը: Հետո մեջտեղում դնել սխտոր: Փայտե գդալով անցքեր անել, որպեսզի գոլորշին դուրս գա: Եփել փակ վիճակում մինչ ամբողջովին կեփվի: Հետո լավ խառնել ու մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք փլավ

տավարի միս տավարի միս 1.5 կգ

բրինձ բրինձ 1 կգ

գազար գազար 600 գրամ

սոխ սոխ 500 գրամ

աղացած չաման աղացած չաման 1 ճաշի գդալ

քրքում քրքում 0.5 ճաշի գդալ

սխտոր սխտոր 1 գլուխ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

սև պղպեղ սև պղպեղ

աղ աղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4350դրամ,
իսկ կալորիականությունը ` 433 կկալ