Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պասի կունդյումներ կամ սնկով պելմեններ

Եռացած ջուրը լցնել թասի մեջ, ավելացնել կարագը, ալյուրը, խմոր հունցել: Խմորը ծածկել, թողնել կես ժամ: Սունկը լվանալ, եփել, քամել: Ջրի մեջ գցել դափնու տերևը, սխտորի ճզմած պճեղները, հատիկ պղպեղը, կանաչու ճյուղերը: Սունկը լցնել, եփել տասը րոպե, վերջում աղ անել: Սունկը հանել, եփուկը քամել: Սունկը սառեցնել և կտրատել: Հնդկաձավարը մաքրել, վրան 1 բաժակ ջուր լցնել: Եփել մինչև ջուրը ցամաքի: Աղ ցանել, խառնել, կաթսան սրբիչով փաթաթել, թողնել  15-20 րոպե: Սոխը մանրացնել, տապակել, ավելացնել սունկը, հնդկաձավարը, խառնել: Մի քանի րոպե միասին տապակել, պղպեղ ցանել: Խմորը բացել, քառակուսիներով կտրատել: Քառակուսու մեջտեղում միջուկ դնել, եռանկյունաձև փակել: Շարել յուղած տապակի վրա և եփել  ~15-20 րոպե 160°C-ով, մինչև խմորը չորանա: Սունկի եփուկը եռացնել: Կունդյումները լցնել խոր ամանի մեջ, վրան ցանել պղպեղ, համեմի կամ սամիթի սերմ, լցնել սունկի եփուկը: Կափարիչը փակել, եփել ջեռոցում ևս 20 րոպե: Հանել, դնել ափսեների մեջ, վրան կտրատած կանաչի լցնել, կարելի է նաև մատուցել սխտորի կամ սոխեռածի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պասի կունդյումներ կամ սնկով պելմեններ

ալյուր ալյուր 260 գրամ

ջուր ջուր 75 մլ

ձեթ ձեթ 4 ճաշի գդալ

միջուկ

սունկ սունկ 200 գրամ

հնդկաձավար հնդկաձավար 0.5 թեյի բաժակ

սոխ սոխ 2 գլուխ

ձեթ ձեթ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ջուր ջուր 0.5 լիտր

դափնու տերև դափնու տերև 1 հատ

հատիկ պղպեղ  հատիկ պղպեղ 50 գրամ

մաղադանոս մաղադանոս 3 ցողուն

սխտոր սխտոր 1 պճեղ

համեմի սերմ համեմի սերմ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 640դրամ,
իսկ կալորիականությունը ` 6 կկալ