Բաղադրատոմս
Պասային ուտեստ մունգ դալ
Պատրաստեք պասային ուտեստ մունգ դալ հետևյալ բաղադրատոմսով
Պասային ուտեստ մունգ դալ շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Պաս պահելու շրջանում, ճաշացանկը բազմազան դարձնելու խնդրում, մեզ կարող են օգնել հնդկական խոհանոցի ուտեստները, հիշենք, որ այս երկրում բուսակերները մի քանի միլիոն են:

Ինչպես պատրաստել պասային ուտեստ մունգ դալ
Նախապես 30 րոպե թրջած ոլոռը դնել կրակին, եփել` մինչև փափկի, ապա աղ անել, ավելացնել մանր քերած կոճապղպեղը, մանր կտրտած կանաչ ծիծակը, լոլիկը, կիտրոնի հյութը, քրքումը, շարունակել եփել: Սոտեյնիկի մեջ տաքացնել բուսայուղը, ավելացնել զիրան, կարմիր պղպեղը, սխտորը, տաքացնել` մինչև բույրերը բացվեն, լցնել ոլոռի վրա, ավելացնել կտրտած համեմը, խառնել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պասային ուտեստ մունգ դալ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
310դրամ,
իսկ կալորիականությունը ` 120 կկալ