Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պանրով գնդիկներ և կանաչ լոբի

Ձվերի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնել, սպիտակուցներին մի պտղունց աղ ավելացնել, գործիքով լավ հարել՝ մինչև պինդ փրփուր ստացվի: Գործիքն անջատել, սպիտակուցին ավելացնել խոշոր քերած պանիրը, խառնել, զանգվածից 12 գնդիկ ձևավորել, 15 րոպեով դնել սառցախցիկը: Կանաչ ամբողջական լոբին գցել եռացող աղ արած ջրի մեջ, եփել 7-8 րոպե: Սխտորին աղ անել, տրորել, ավելացնել ընկույզը, մանրացրած մաղադանոսը, միասին լավ տրորել, ապա ավելացնել թթվասերն ու մանր կտրտած մաղադանոսը, խառնել: Լոբին ջրքամել, վրան սառը ջուր լցնել, կրկին ջրքամել: Ձվի դեղնուցներին 1-2 ճ. գդալ ջուր ավելացնել, աղ ու պղպեղ անել, հարել: Սոտեյնիկի մեջ բուսայուղ տաքացնել: Պանրի գնդիկները թավալել պաքսիմատի մեջ, թաթախել դեղնուցի մեջ, կրկին թավալել պաքսիմաիտ մեջ, 2 րոպե տապակել բուսայուղով: Հետևել, որ պանիրը չհասցնի գնդիկներից դուրս հոսել: Գնդիկները տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա: Կանաչ լոբին դնել մատուցվող ափսեի մեջ, վրան սոուս լցնել, կողքին պանրի գնդակներ դնել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պանրով գնդիկներ և կանաչ լոբի

ձու ձու 2 հատ

պաքսիմատ պաքսիմատ 1 թեյի բաժակ

ձեթ ձեթ 250 մլ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կանաչ լոբի կանաչ լոբի 300 գրամ

մաղադանոս մաղադանոս 1 փունջ

սխտոր սխտոր 0.5 պճեղ

ընկույզ ընկույզ 50 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1550դրամ,
իսկ կալորիականությունը ` 331 կկալ