Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մարաշի դդումով ճաշ

Միսը կտրտել խորանարդաձև, վրան սառը ջուր լցնել, դնել կրակին: դդումը կլպել, սերմերը հեռացնել, խորանարդաձև կտրտել: Մսի քափը հեռացնել. Հենց այն կիսաեփ լինի` ավելացնել լոլիկի մածուկը, աջիկան, նախապես եփած սիսեռը, աղ, պղպեղ, սումախ, դդմի կտորներ լցնել և եփել` մինչև դդումը պատրաստ լինի: Լվացած բլղուրի վրա այնքան ջուր ավելացնել, որ բլղուրը ծածկվի, աղ անել, դնել կրակին, թողնել եփվի: Հացը խորանարդաձև կտրտել, յուղով տապակել: Եփած բլղուրին յուղ ավելացնել, խառնել, կրակից քաշել, վրան լցնել հացի տապակած կտորները: Տապակի մեջ յուղ տաքացնել, չոր դաղձը դաղել, լցնել դդումով ապուրի վրա: Ապուրը լցնել խոր ափսեի մեջ, իսկ բլղուրը` մեկ այլ ափսեով մատուցել կողքին:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մարաշի դդումով ճաշ

տավարի միս տավարի միս 300 գրամ

դդում դդում 1 կգ

սիսեռ սիսեռ 100 գրամ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 1 ճաշի գդալ

աջիկա աջիկա 1 թեյի գդալ

կիտրոն կիտրոն 1 հատ

աղ աղ

յուղ յուղ 3 ճաշի գդալ

բլղուր բլղուր 150 գրամ

հաց հաց

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2040դրամ,
իսկ կալորիականությունը ` 181 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5