Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լցոնած խեցիներ

Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, մակարոն – խեցիները եփել` մինչև պատրաստ լինեն: Սոխը մանր կտրտել, վրան աղ անել, տրորել, կիտրոնի հյութ լցնել, թողնել 5 րոպե մարինացվի: Մակարոնները ջրքամել, շրջել սրբիչի վրա, թողնել ջրքամվեն: Պինդ խաշած ձվերի դեցնուցները առանձնացնել, սպիտակուցները մանր խորանարդների կտրտել, լցնել սոխի վրա, ավելացնել մանր կտրտած վարունգը, մաղադանոսը, քերել պանիրը, ավելացնել ձկան տրորած պահածոն, մայոնեզը, աղ ու սև պղպեղ անել, խառնել: Դեղնուցները առանձին ամանի մեջ մանր քերել. Ափսեին մարոլի տերևներ դնել, լոլիլիկի շերտեր շարել: Խեցի-մակարոնները լցոնել, շարել ափսեի մեջ, խեցիների բացվածքին` դեղնուցի փշուրներ շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լցոնած խեցիներ

մակարոն մակարոն 150 գրամ

ձու ձու 2 հատ

վարունգ վարունգ 1 հատ

սոխ սոխ 0,5 գլուխ

COM_CCK_canned_fish COM_CCK_canned_fish

մայոնեզ մայոնեզ 2 ճաշի գդալ

մաղադանոս մաղադանոս 0,5 փունջ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

հազարի տերևներ հազարի տերևներ

լոլիկ լոլիկ 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 580դրամ,
իսկ կալորիականությունը ` 256 կկալ