Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լցոնած կարտոֆիլ պանրով

Լավ լվացած կարտոֆիլն առանց կլպելու բոլոր կողմերից պատառաքաղով ծակծկել, դնել 220* ջերմ.ջեռոցի մեջ, խորովել մոտ 45 րոպե` մինչև փափկեն: Կարագն ու մանր կտրտած կանաչիները խառնել, դնել սառնարանը: Կարտոֆիլը հանել ջեռոցից, ջեռոցի ջերմաստիճանը դարձնել 180*: Կարտոֆիլները կիսել, միջուկը զգուշորեն հանել, լցնել թասի մեջ, տրորել, ավելացնել համեմված կարագը, քերած պանիրը, ձվի դեղնուցը, սերուցքը, աղ ու պղպեղ անել, լավ խառնել: Ձվի սպիտակուցներին մի պտղունց աղ անել, հարել` մինչև պինդ փրփուր ստացվի, զգուշորեն խառնել խճողակին, ապա դրանով լցոնել կարտոֆիլի կեղևի կեսերը, շարել ջեռոցի տապակի մեջ, եփել 20 րոպե, վրան կանաչի և կարմիր պղպեղ շաղ տալ, մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լցոնած կարտոֆիլ պանրով

կարտոֆիլ կարտոֆիլ 1 կգ

կարագ կարագ 120 գրամ

մաղադանոս մաղադանոս 0,5 փունջ

սամիթ սամիթ

սերուցք սերուցք 60 գրամ

ձու ձու 2 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 890դրամ,
իսկ կալորիականությունը ` 456 կկալ