Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լավաշով և սմբուկով ջեռեփուկ - լազանյա

Սմբուկները երկարությամբ բարակ շերտատել: Բուսայուղով տապակել շերտատած սխտորը, դրանք տեղափոխել ափսեի մեջ, համեմված բուսայուղով տապակել սմբուկի շերտերը, տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա: Վերցնել 18*25 սմ չափի ջեռոցի տապակ, լավաշից այդ չափի 6 շերտ կտրել: Սոխը բարակ կիսաշրջանակների կտրտել, տապակել, տեղափոխել ափսեի մեջ: Լոլիկները շրջանակների կտրտել, մի կողմից թեթևակի տապակել, պանիրը քերել: Ջեռոցի յուղած տապակի մեջ լավաշի շերտ փռել, վրան սմբուկի շերտ, տապակած սոխ տարածել, վրան կտրտած կանաչի շաղ տալ, քերած պանիր, մի շերտ էլ լավաշ փռել, վրան լոլիկի շերտեր, սոխ, կանաչի փռել, պանիր շաղ տալ, մեկ անգամել կրկնել, ապա լավաշ – պանիր – լավաշ շերտերով ավարտել ջեռեփուկի ձևավորումը, դնել 180* տաքացրած ջեռոցը, եփել 15-20 րոպե, հանել ջեռոցից, շրջել տախտակի վրա, կտրտել և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լավաշով և սմբուկով ջեռեփուկ - լազանյա

լավաշ լավաշ 2 հատ

սմբուկ սմբուկ 2 հատ

լոլիկ լոլիկ 3 հատ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 2 պճեղ

համեմ համեմ

սամիթ սամիթ

մաղադանոս մաղադանոս

ձեթ ձեթ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 700դրամ,
իսկ կալորիականությունը ` 139 կկալ