Լա պինգաչոս
Պատրաստեք լա պինգաչոս հետևյալ բաղադրատոմսով
Լա պինգաչոս շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Կարտոֆիլի հայրենիքը Ամերիկա մայրցամաքն է: Բնական է, կարտոֆիլով հետաքրքիր ուտեստներ` հենց այնտեղ փնտրել: Էկվադորի խոհանոցից կարտոֆիլով շատ հետաքրքիր բլիթներ ենք պատրաստելու, որոնք խրթխրթան կեղև ունեն և փափուկ, նուրբ միջուկ:

Ինչպես պատրաստել լա պինգաչոս
Կարտոֆիլները միջին չափի խորանարդների կտրտել, լցնել աղ արած եռջրի մեջ, միջին կրակով եփել 10 րոպե: Տապակին ձիթայուղի բարակ շերտ քսել, կտրտած սոխը տապակել 4-5 րոպե, ավելացնել մանրացրած սխտորը, տրորած զիրան, տապակել 1 րոպե: Կարտոֆիլը ջրքամել, սոխեռածի հետ աղալ, համեմել աղ ու պղպեղներով, 1 դեղնուց ավելացնել, լավ հարել, 2 ժամով դնել սառնարանը: Մոցառելլա պանիրը քերել: Կարտոֆիլի զանգվածից 2 ճաշի գդալի չափ առանձնացնել, գնդել, մեջը փոս անել, 1 թ.գդալ Մոցառելլա պանիր դնել, գնդի ձևը վերականգնել, ապա` թեթևակի տափակացնել: Տապակի մեջ 1 սմ բուսայուղ լցնել, լապինգաչուսները 2-3 –ական րոպե ամեն կողմից տապակել` մինչև ոսկեգույն կեղև կապեն: Մատուցելիս զարդարել կանաչու տերևներով: