Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կուլամա

Միսը եփել 1 գլուխ սոխի և 1 գազարի հետ, բարակ շերտերով կտրտել և աղ ցանել։ Ալյուրը, ձուն, աղը և 2 ճ/գ ջուրը խառնել և պինդ խմոր հունցել։ Գրտնակել բարակ շերտով, շեղանկյուն կտորների բաժանել և աղի ջրում եփել 6-8 րոպե։ Քամիչով հանել և յուղով պատել։ Մնացած գազարը 15 րոպե եփել մաքրել և շրջանակներով կտրտել։ Սոխն օղակաձև կտրտել և բուսական յուղի մեջ 6 րոպե տապակել։ Մատուցելիս ափսեի մեջ դնել եփած խմորը, միսն ու գազարը։ Վրան մսաջուր լցնել և դասավորել տապակած սոխի օղակները։


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կուլամա

տավարի միս տավարի միս 300 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

գազար գազար 2 հատ

ալյուր ալյուր 0.5 թեյի բաժակ

ձու ձու 1 հատ

յուղ յուղ 1 ճաշի գդալ

ձեթ ձեթ 1 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1070դրամ,
իսկ կալորիականությունը ` 155 կկալ