Կաթնաշոռով լցոնած մակարոն
Պատրաստեք կաթնաշոռով լցոնած մակարոն հետևյալ բաղադրատոմսով
Կաթնաշոռով լցոնած մակարոն Իտալական Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Իտալական մակարոնների ոչ միայն ձևերը և համերն են տարբեր, այլև` չափերը, որքան էլ տարօրինակ թվա` այս խոշոր խեցին էլ մակարոն է և այն նախատեսված է լցոնելու համար:

Ինչպես պատրաստել կաթնաշոռով լցոնած մակարոն
Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ գցել, խեցի մակարոնները եփել տուփի վրա նշված ժամանակի չափ: Խճողակ պատրաստելու համար կաթնաշոռը, ալյուրը, ձվերը, պանիրը խառնել, համեմել աղ ու պղպեղով, ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, խառնել: Մակարոնները հանել կաթսայից, շրջել սրբիչի վրա, թողնել ջրքամվեն: Ջեռոցի տապակը յուղել: Մակարոնները լցոնել խճողակով, շարել տապակի մեջ, ամեն մակարոնի վրա կես թեյի գդալ թթվասեր և մի քիչ քերած պարմեզան դնել: Տապակը 6-7 րոպեով դնել նախապես 200* տաքացրած ջեռոցը, թողնել պանիրը հալվի: Մատուցել անմիջապես: