Բաղադրատոմս
Կանաչ սոխով բլիթներ
Հեղինակ:Qaric Papuk |
հրապարակվել է: 2015-03-24
Պատրաստեք կանաչ սոխով բլիթներ հետևյալ բաղադրատոմսով
Կանաչ սոխով բլիթներ շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Տաք նախաճաշը, հատկապես հանգստյան օրերին, հենց առավոտից, ընտանեկան ջերմության մթնոլորտ և լավ տրամադրություն է ստեղծում:
Ինչպես պատրաստել կանաչ սոխով բլիթներ
Նախապես խաշած 3 ձուն մանր կտրտել, ավելացնել մանր կտրտած կանաչ սոխը, աղ անել, միասին լավ տրորել, 2 ճաշի գդալ թթվասեր, սոդա, քացախ ավելացնել, 1 ձու ջարդել, խառնել, քիչ-քիչ այնքան ալյուր լցնել՝ մինչև բլիթի սովորական թանձրության համասեռ խմոր ստացվի: Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, խմորը ճաշի գդալով լցնել տապակի մեջ, բլիթը մի կողմից տապակել, շրջել, տապակել նաև մյուս կողմից, տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա: Մատուցել թթվասերով:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կանաչ սոխով բլիթներ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
510դրամ,
իսկ կալորիականությունը ` 394 կկալ