Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կանաչ սոուսով սպագետի

Ձիթայուղի մեջ տապակել օղակներով կտրտած սոխը, խորանարդաձև կտրտած դդմիկը, նեխուրի շերտատած ցողունները, մանր կտրտած սխտորը: Սպանախը թույլ աղաջրի մեջ խաշել, ջրքամել: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, սպագետին եփել: Սպանախը մզել, կտրել, լցնել տապակած բանջարեղենի վրա, համեմել աղ ու պղպեղով, մշընկույզով, կոճապղպեղով, սպիտակ գինի լցնել, եփել 5 րոպե՝ մինչև հեղուկը գոլորշիանա: Վերջում ավելացնել նուշն ու քերած պարմեզան պանիրը, խաշած, ջրքամած սպագետին, խառնել և մատուցել՝ վրան պարմեզան պանիր շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կանաչ սոուսով սպագետի

սպագետի սպագետի 300 գրամ

սոխ սոխ 100 գրամ

նուշ նուշ 30 գրամ

ձեթ ձեթ 50 մլ

դդում դդում 200 գրամ

սխտոր սխտոր 2 պճեղ

նեխուր նեխուր 3 ցողուն

սպիտակ գինի սպիտակ գինի 50 մլ

քերած պանիր քերած պանիր 50 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կոճապղպեղ կոճապղպեղ 0.5 թեյի գդալ

մշընկույզ մշընկույզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 820դրամ,
իսկ կալորիականությունը ` 56 կկալ