Իմամ բայալդի
Պատրաստեք իմամ բայալդի հետևյալ բաղադրատոմսով
Իմամ բայալդի շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Իմամ Բայալդի սիրում են գրեթե բոլորը: Ինչպես բոլորի համար հայտնի ուտեստները, սա էլ բազմաթիվ տարբերակներ ունի: Առաջարկում ենք քիչ տարածված մի տարբերակ:

Ինչպես պատրաստել իմամ բայալդի
Սմբուկները կիսել, կտրտած մասին սուր դանակով ցանցի նման խոր կտրվածքներ անել, որ սմբուկները մնան ամբողջական, կտրած մասով խոշոր աղի մեջ մտցնել, 30 րոպեով դնել մի կողմ: Լոլիկները կլպել, կտրտել, պղպեղն ու ծիծակը նույնպես մանրացնել: Սմբուկները անձեռոցիկով չորացնել, կտրտած մասին ձիթայուղ քսել, միայն այդ կողմից մոտ 5 րոպե տապակել, տեղափոխել անձեռոցիկի վրա: Սոխը մանր կտրտել, ձիթայուղով թեթևակի տապակել, ավելացնել կտրտած պղպեղները, տապակել 3-4 րոպե: Սմբուկների միջուկը գդալով հանել, մանրացնել, լցնել սոխեռածի վրա, տապակել 3 րոպե: Զիրան խոշոր աղի հետ տրորել, լցնել տապակի մեջ, ավելացնել ճզմած և մանրացրած սխտորը, չոր նանան, 1 րոպեից լցնել լոլիկի կտորները, համեմել աղ ու պղպեղներով, լցնել մանրացրած ընկույզը, խառնել, կրակն անջատել, ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, խառնել: Սմբուկի կեսերը լցոնել այս զանգվածով, վրան ձիթայուղ ցողել և 180* ջերմությամբ ջեռոցում եփել 25 րոպե: Մատուցել սառը: