Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հումուս. լիբանանյան խոհանոց

Սիսեռը սառը ջրով թրջել, թողնել գիշերը մնա: Սիսեռի կեղևները հեռացնել: Եթե դժվար է, ապա կարելի է հետացնել եփվելուց հետ: Առանց կեղևի հումուսն ավելի նուրբ է ստացվում: Ջուրը թափել, նորից առատ ջուր լցնել և եփել երկար, մինչև սիսեռը փխրուն դառնա: Թահինի պատրատի մածուկի բացակայության դեպքում կարելի է ինքնուրույն պատրաստել այն: Կես բաժակ (կարելի է ավելի քիչ) քունջութի սերմերը չոր թավայում բովել: Հովանալուց հետո լցնել բլենդերի մեջ, աղ ցանել, մի քիչ ձիթայուղ լցնել, գցել սխտորի պճեղը և խառնել: Ավելացնել կիտրոնի հյութը: Թահինին քիչ-քիչ ավելացնել սիսեռը, բլենդերով խյուս դարձնել: Որպեսզի ավելի հեշտ լինի, սիսեռի եփուկից ավելացնել: Արդյունքում պետք է ստացվի թանձր շիլայանման զանգված: Համեմել կարմիր պղպեղով, համեմի սերմով, խառնել: Լցնել ափսեի մեջ, վրան մի քիչ փոս անել և առատ ձիթայուղ լցնել: Մատուցել լավաշի կամ չորահացի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հումուս. լիբանանյան խոհանոց

սիսեռ սիսեռ 1 թեյի բաժակ

սոուս սոուս 3 ճաշի գդալ

սխտոր սխտոր 1 պճեղ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 0.5 հատ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ 1 պտղունց

համեմի սերմ համեմի սերմ 1 պտղունց

ձեթ ձեթ 0.5 թեյի բաժակ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 530դրամ,
իսկ կալորիականությունը ` 24 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5